Հադրութում եւս 2 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

13-10-2021 18:42

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԻՊԾ-ն: Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո`2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Lragir.am,
13-10-2021 18:42