ԱՀԿ տնօրենը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը չսկսած երեք երկրի անունը

13-10-2021 18:55

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտնել է, որ աշխարհում կա երեք երկիր, որտեղ դեռևս չեն սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նա խոսել է Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: «Երեք երկրներ դեռևս չեն սկսել պատվաստման գործընթացը: Դրանք են՝ Բուրունդին, Էրիթրեան և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը»,- նշել է նա:

Lragir.am,
13-10-2021 18:55