Ադրբեջանական ավտոմեքենայի վրա կրակ չի բացվել. Արցախի ՊԲ-ն հերքում է

13-10-2021 19:53

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է, և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակը: «ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին»,- նշված է հաղորդագրությունում:

Lragir.am,
13-10-2021 19:53