Ադրբեջանը խոստացել է ազատել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին

13-10-2021 20:31

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է Ֆարսնյուզը: Աբդոլահիանը նշել է, որ Իրանը սպասում է Հայաստան ուղևորվող իրանական բեռնատարների խնդրի լուծմանը: Բայրամովը առաջարկել է, որ երկու երկրների մաքսային մարմինները բանակցություններ անցկացնեն և խոստացել է, որ իրանցի երկու վարորդներն ազատ կարձակվեն: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ անցած տարի Լեռնային Ղարաբաղում պատերազմն Իսրայելն օգտագործել է Ադրբեջանում իր ներկայությունը հաստատելու համար: Հիշեցնենք, որ Ադրբեջանն իրանցի վարորդներին ձերբակալել էր Գորիս-Կապան ճանապարհին:

Lragir.am,
13-10-2021 20:31