Լոնդոնում Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյաններին նվիրված համերգ կկայանա

13-10-2021 23:57

Լոնդոնում՝ Քենսինգթոն թագավորական համայնքի  Սբ. Քաթբերթ եկեղեցում, 2021 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի  ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, մանրամասնելով, որ համերգին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, Քլինգենի երգչախումբը  և  Քլինգենի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահ): Համերգի նպատակն է արտերկրում ևս հանրահռչակել մեծ կոմպոզիտորների ստեղծագործական անմահ ժառանգությունը: Նշվում է, որ համերգի կազմակերպիչը «Քլինգենի երգչախումբն ու մշակութային ասոցիացիան» է՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

Lragir.am,
13-10-2021 23:57