Հայաստանի մարմնարմարզության թիմը կմասնակցի աշխարհի առաջնությանը

14-10-2021 10:33

Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Ճապոնիա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ընտրանին 2021 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով` Վահագն Դավթյան, Հարություն Մերդինյան, Գագիկ Խաչիկյան: Ընտրանու մարզիչը կլինի Հայկ Նազարյանը: Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին և կեզրափակվի 24-ին: Ճապոնիայում նախատեսված  սպորտային և գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունները կանցկացվեն հանդիսականների ներկայությամբ: Որոշումը համատեղ կայացրել են մարզաձևի միջազգային և առաջնությունների  կազմկոմիտեները:

Lragir.am,
14-10-2021 10:33