Կամո Հովհաննիսյանը ակումբի կազմում չի մեկնի Բաքու

14-10-2021 00:34

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Կայրաթ»-ի անդամ Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Բաքու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում «Կայրաթ»-ը կհյուրընկալվի Բաքվի «Կարաբախ»-ին: Կամո Հովհաննիսյանը չի մասնակցի «Կարաբախ»-ի հետ խաղին:

Lragir.am,
14-10-2021 00:34