Ծխախոտի և նիկոտինի համաշխարհային ֆորումը այս տարի անցկացվել է Լոնդոնում

14-10-2021 18:55

Այս տարվա սեպտեմբերի 21-ից 23-ը Մեծ Բրիտանիայում կայացել է Ծխախոտի և նիկոտինի համաշխարհային ֆորումը: Ամենամյա այս ֆորումը կազմակերպվում է 2008-ից՝ հնարավորություն տալով ծխախոտի և նիկոտինի վերաբերյալ գաղափարներ փոխանակել, քննարկել պետական քաղաքականություններն ու գիտահետազոտական աշխատանքների արդյունքները: Ֆորումի այս տարվա խորագիրն է՝ «Փոփոխությունների ձգտելով. նորարարություն և կայունություն», իսկ քննարկված կարևորագույն թեմաներից էր ռիսկի նվազեցումը: Ներկայումս սպառողներին հասանելի են ռիսկը նվազեցնող այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետները և ծխախոտի տաքացման համակարգերը: Այս արտադրատեսակները  հայտնի են որպես նվազեցված ռիսկով այլընտրանքներ, քանի որ չեն աշխատում այրմամբ և ծխի փոխարեն արտազատում են գոլորշի: Հայտնի է, որ ծխելով պայմանավորված հիվանդություններին նպաստում են հենց ծխի մեջ առկա տոքսիկ նյութերը: Ֆորումի շրջանակում տեղի ունեցած քննարկումների ընթացքում մի շարք փորձագետներ բարձրաձայնել են այն հանգամանքը, որ ծխախոտի և նիկոտինի օգտագործման վերաբերյալ որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել վերջնական սպառողների կարծիքը: Մասնավորապես, ռիսկի նվազեցման համար պայքարի ակտիվիստ Մարտին Քալլափը նշել է, որ ռիսկի նվազեցման ուղղությամբ աշխատող անհատները և կազմակերպությունները ակտիվորեն աշխատում են, որ սպառողների շահերը ներկայացնող ասոցիացիաները ևս ակտիվորեն ներգրավվեն քննարկումներում և նրանց ձայնը լսելի լինի: Ծխողների իրավունքը պաշտպանող «Forest» կազմակերպության տնօրեն Սիմոն Կլարկը նշում է, որ չափահաս անձիք պիտի բավարար չափով տեղեկացված լինեն ծխելու ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաև հնարավոր նվազեցված ռիսկով արտադրատեսակների մասին՝ միևնույն ժամանակ իրավունք ունենալով ազատ ընտրություն կատարել: «Կան մարդիկ, ովքեր սիրում են ծխել և չեն պատրաստվում հրաժարվել այդ սովորությունից: Հատկապես այս դեպքերում մեծ դրական ազդեցություն կարող են ունենալ առանց այրման աշխատող այլընտրանքները: Այս պարզ հանգամանքը պետք է հաշվի առնեն բոլորը՝ սիգարետ և ծխախոտային արդադրանք արդադրողները, ծխելու դեմ պայքարող ակտիվիստները և հանրային առողջապահության ոլորտի ներկայացուցիչները» ասել է Սիմոն Կլարկը: Գործընկերական նյութ

Lragir.am,
14-10-2021 18:55