PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում. «Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը ներկայացրել է երկար սպասված նախագծի մանրամասները

15-10-2021 13:58

Հայաստանում առաջին PAUL-ը կբացվի Աբովյան 8 հասցեում` համադրելով հին Երևանի ճարտարապետությունն ու Ֆրանսիական հացաբուլկեղենի մշակույթը: Մոտ մեկ տարվա դադարից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը և PAUL Interntional-ը ավարտական փուլին են հասցնում զարգացման այս նախագիծը, որը առաջիկա մի քանի տարում PAUL-ի անվանական հացաբուլկեղենի 5 սրճարան-ռեստորան կբացի Հայաստանում` մոտ 200 նոր բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման հնարավորությամբ: «PAUL-ը հայ-ֆիանսիական բարեկամության գեղեցիկ օրիակներից է և պատերազմից հետո առաջին միջազգային հեղինակավոր բրենդը, որ մուտք է գործում Հայաստան: Սա մեզ համար պատիվ ու պատասխանատվություն է: Ուրախ ենք արձանագրել, որ երկրում ստեղծված դժվարությունները հաղթահարելով նորից կարողանում ենք զարգացման ծրագրեր իրականացնել ու ներդրումներ ներգրավվել, ինչը, վստահաբար, իր տնտեսական ու սոցիալական ազդեցությունը կունենա Հայաստանի վրա: Օրակարգում նաև Երևանից դուրս PAUL-ի բացումն է, ինչը համայնքային զարգացմանը կխթանի»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի կառավարման խորհրդի համանախագահ, PAUL նախագծի ղեկավար Արտյոմ Խաչատրյանը: Հայաստանյան առաջին PAUL-ի համադրման համար աշխատում են ֆրանսիական Panetude դիզայն ստուդիան, որը հայկական` Electric Architects-ի հետ համատեղ ստուդիայի հետ հետևում է ֆրանսիական բրենդի պահանջների իրականացմանը հայկական պատմական նշանակություն ունեցող շենքի պահպանման պահանջների հետ: Նշենք, որ PAUL-ը տեղակայվում է 1884 թվականին Երևանում կառուցված հասարակական գործիչ, վաճառական Բարսեղ Եղիազարյանի տանը: «Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ շենքի պահպանման համար կատարվել են հետազոտական և նախագծային աշխատանքներ` ազգային արխիվից ուսումնասիրությունից  միջազգային հետազոտություններ: «Գալաքսիի» հիմնադիրների համար կարևոր է երևանյան պատմամշակութային հուշարձանների ամբողջական պահպանումն ու դրանց վերածնունդը` ինքնության, պատմության տեսանկյունից, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի զարգացման համար: Նշենք, որ PAUL-ը հիմնադրվել է 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները: Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ, հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան: Ներկայումս PAUL International-ը ղեկավարում են PAUL-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ և 5-րդ սերունդները, ովքեր անձամբ հետևում են ողջ գործընթացին. հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդների մատուցում: PAUL-ը կարևոր հավելում է հայկական շուկայում` միաժամանակ իր հացաբուլկեղենի, թխվածքների, սուրճի ու ռեստորանային կոմպոնենտով: Կարևոր է ընդգծել, որ PAUL-ը հասանելի բրենդ է և գնային քաղաքականությունը կառուցված է այնպես, որ ֆրանսիական որակն ու ապրելակերպը մոտ լինի բոլորին ըստ ցանկության: Ներկայումս PAUL Հայաստանի ընտրված գլխավոր շեֆը, հացաբուլկեղենի ու քաղցրավենիքի շեֆերը պատրաստվում են եռամսյա ուսուցման PAUL ֆրանսիայում, որի ավարտից հետո պատրաստ կլինեն PAUL-ի բացմանը իրենց ֆրանսիացի գործընկերների հետ գոհացնել երևանյան հաճախորդներին: Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը արդեն մեկ տասնամյակ է, ինչ ներկայացված է հյուրանոցային և ռեստորանային ոլորտում, որտեղ ի դեմս իր բրենդների, նորամուծություններ է բերում` փոխելով ու բարելավելով շուկայի կանոնները: «Գալաքսի» ոլորտային պորտֆոլիոյում են ավարտական փուլում գտնվող Courtyard by Marriott հյուրանոցը, Santafe երևանյան սրճարանը և Pahest33 կոնցեպտուալ բար-ռեստորանը: PAUL-ի Հայաստան մուտքը ողջունել են հայ-ֆրանսիական բարեկամության առևտրաարդյունաբերական գործընկերությունները, դիվանագիտական ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան այրիք:

Lragir.am,
15-10-2021 13:58