Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին

16-10-2021 08:15

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին անհիմն հայտարարությունների, Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տվել զգուշանալ «սատանայի՝ թանկ նստող թակարդներից»: Շամհանին Twitter-ում գրել է. «Հարեւանների սկզբունքների եւ պահանջների անտեսումը եւ կեղծ ու ապակառուցողական հայտարարությունները՝ բարության եւ խոհեմության նշան չեն: Միջազգային հանրության կողմից թմրամիջոցների դեմ պայքարի հերոս ճանաչված երկրի հասցեին մեղադրանքն այլ ազդեցություն չունի, քան խոսողի խոսքերի հերքումը: «Զգուշացեք սատանայի՝ թանկ նստող թակարդներից»: Ադրբեջանի նախագահը Հայաստանին և Իրանին մեղադրել է ապօրինի թմրաշրջանառության մեջ՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների գագաթնաժողովում:

Lragir.am,
16-10-2021 08:15