ՌԴ ՊՆ արձագանքը հայկական դիրքերի դեմ հարձակմանը

16-10-2021 08:22

Անցած մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում Մարտունու շրջանում: Ռուսական խաղաղապահ զորախումբը իրավիճակը կայունացրել է, միջոցներ են ձեռնարկվել դրա հետագա էսկալացիան թույլ չտալու ուղղությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: ՌԴ ՊՆ-ն այսպես է արձագանքել Արցախի Նոր շեն համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ Բաքվի զինվորականների հարձակմանը: ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ չի ասվում, թե ով է խախտել հրադադարը, եւ խոսք չկա 6 հայ վիրավորների մասին:

Lragir.am,
16-10-2021 08:22