ՊԲ-ն հերքում է «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները

16-10-2021 14:58

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում է «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները: «Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող  տեղեկությունները  «պաշարված»  դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը: Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը: Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին», – ասվում է ՊԲ ֆեյսբուքի էջում:

Lragir.am,
16-10-2021 14:58