Գնացեք Ռուսաստանի դեսպանատուն, հարցրեք՝ ինչու՞ Արցախում այսպես եղավ. ՔՊ պատգամավոր

16-10-2021 15:03

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցի ժամանակ խորհուրդ է տվել լրագրողին Ռուսաստանի դեսպանատնից պարզել, թե ինչու է Արցախում իրավիճակը լարվել: «Գնացեք Ռուսաստանի դեսպանատուն, ասեք՝ դուք երաշխավորում էիք, ինչու՞ այսպես եղավ: Ղարաբաղի անվտանգության երաշխավորը ռուսներն են: Այս հարցերը պետք է ռուսներին տանք, թե ինչու այսպես եղավ»,-նշել է պատգամավորը: Վերջինս հավելեց, որ մինչև մեր բանակը չուժեղացնենք, չհզորացնենք, չենք կարող ուրիշի վրա հույս դնել: «Նորից վիրավորներ, զոհեր կլինեն, քանի դեռ մեր ոտքերի վրա ամուր կանգնած չենք»,-նշել է Գագիկ Մելքոնյանը

Lragir.am,
16-10-2021 15:03