ՆԱՍԱ-ն սարք է ուղարկել՝ ուսումնասիրելու հնագույն աստղակերպերը

16-10-2021 16:13

Ամերիկյան Լյուսի սարքը ճանապարհ է ընկել դեպի Տրոյական աստղակերպեր, որոնք Արևի շուրջ պտտվում են Յուպիտերի ուղեծրով: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն: Գիտնականները կարծում են, որ այդ փոքր երկնային մարմինները նախամոլորակային նյութի մնացորդերն են, որից ձևավորել է Արեգակնային համակարգը: 1․5 տոննա կշռող տիեզերական սարքն ուսումնասիրելու է Տրոյական աստղակերպերի երկու խոշոր խմբեր, որոնք, հնարավոր է, թույլ տան պատկերացում կազմել Արեգակնային համակարգի ձևավորման ու էվոլյուցիայի սկզբնական շրջանի մասին:    

Lragir.am,
16-10-2021 16:13