ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան

16-10-2021 20:23

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Այս մասին Կոլոմինան գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ես անհամբերությամբ սպասում եմ Հարավային Կովկաս իմ ուղեւորությանը, որտեղ կայցելեմ Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան` Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի իմ նոր պաշտոնում, որպեսզի ամրապնդվի ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը Կովկասի հետ»,- հայտարարել է նա:

Lragir.am,
16-10-2021 20:23