Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն

16-10-2021 23:45

Ռազմական ործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով հոկտեմբերի 14-ին իրականացվել են Հադրութի շրջանում, հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո`2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1685 աճյուն: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Lragir.am,
16-10-2021 23:45