Սյունիքի մարզի Տեղ համայնքում ՔՊ ներկայացուցիչները մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են.Դանիել Իոանիսյան

17-10-2021 14:28

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանը գրում է․ Սյունիքի մարզի Տեղ համայնքում ՔՊ ներկայացուցիչները մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են: Սյունիքի մարզի Տեղ համայնքում Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության ներակայացուցիչները` 1. Մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են: Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել են նաև վարձակալված «Նիվաներ»: 2. Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած են: Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ: 3. Բազմաթիվ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ: Օրինակ` Հայփոստի շենքի վրայի այս ահռելի պաստառը: 4. Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը: «Անկախ դիտորդը» շարունակում է աշխատել թե՜ Տեղում և թե մյուս բնակավայրերում: Ժամը 12:00-ին մանրամասները կներկայացնեմ Գորիսում կայանալիք ճեպազրույցիս ժամանակ:

Lragir.am,
17-10-2021 14:28