Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ

27-10-2021 00:26

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ, որոնք հնարավորություն կստեղծեն մասնակիցների համար ուսանելու արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նման ծրագրերը միտված են Արցախի բարեկեցությանն ու զարգացմանը, քանի որ որակյալ կրթությունն ու գիտելիքն են պայմանավորում հասարակության ապահով և բարվոք ապագան: Ստորև ներկայացնում ենք կրթական ծրագրերի մանրամասները: Հետաքրքրվող անձինք կարող են դիմել և գրանցվել: Հարցերի դեպքում զանգահարեք +3749443565 հեռախոսահամարին: Դիմելու ընթացակարգը Դիմորդը ներկայացնում է CV և  մոտիվացիոն նամակ հայերեն և անգլերեն լեզուներով ([email protected]): CV-ների  ուսումնասիրման ու քննարկման արդյունքում  կատարվում է դիմորդների ընտրություն: Ընտրված  մասնակիցները կհրավիրվեն առաջին փուլի հարցազրույցի՝ ԱՀ առողջապահության նախարարի և պատասխանատու աշխատակիցների հետ: Հարցազրույցն անցած մասնակիցները պետք է  գրանցվեն  համապատասխան կայքի հղումով՝  https://www.eur.nl/master/european-master-health-economics-and-management Կրթություն ստացած անձինք կաշխատեն ԱՀ առողջապահության նախարարությունում: Պահանջները Տարիք ՝  25-38 տարեկան Բարձրագույն կրթություն  MBA ՝ ցանկալի է ամերիկյան համալսարանի կամ այլ արտասահմանյան համալսարանի master’s degree Աշխատանքային  ստաժ ՝ 5 տարի ղեկավարման մեջ առնվազն բակալավրի աստիճան  (հետազոտական  կամ  կիրառական գիտությունների  ինստիտուտ) անգլերենի իմացություն (TOEFL 91+, IELTS 6.5 or  Cambridge Advanced C1) Ընդունվելուց  քննության  հանձնում (test Nyenrode LTP  օr GMAT / GRE) Առաջին կրթությունը ՝ Կառավարման գիտությունների մագիստրոս ․ Վայրը ՝  Ամստերդամ, Բրյոկելեն ․ Գրանցման ժամկետը՝   22․08․2022 -30․08․2022 թթ ․ ․ Լեզուն՝  անգլերեն ․ Շաբաթական ժամերը՝ 40 ժամ ․ Արժեքը՝  € 29.250  (վճարումը կիրականացվի նախարարության կողմից) ․ Ակադեմիկական  մագիստրոս  16  ամսվա  ընթացքում ․ Ընտրություն 3 ուղղությունների միջև ՝ թվային բիզնես և նորարարություն, ֆինանսների կառավարում և գլոբալ  բիզնես: Ընդունման  կարգը ․Սեղմեք դիմումի վրա դեղին կոճակը և լրացրեք տվյալ ձևաչափը: Լրացնելուց հետո Դուք  էլեկտրոնային նամակով  կստանաք մեր պորտալի հղումը, որտեղ պետք է պարտադիր լրացնեք դիմում: ․Մենք կկապվենք Ձեր հետ և կնշանակենք ընտրության օր/ test Nyenrode LTP оr GMAT/ և անհատական հարցազրուց ․եթե դուք ընտրվեք երկու շաբաթվա մեջ կստանաք էլ․նամակ   դիմումի ձևաչափով Նախամագիստրատուրա Նախամագիստրատուրան  տևում  է  4 ամիս և կազմված է 7 կուրսից՝ ․ակադեմիական ընթերցանություն  և  նյութի  ներկայացում ․բիզնես հետազոտություն ․բիզնես վիճակագրություն ․մարկետինգային ռազմավարություն ․կազմակերպական վարքագիծ ․բիզնես էկոնոմիկա ․ֆինանսի  սկզբունքներ Մագիստրատուրա  Մագիստարտուրան տևում  է  12 ամիս, բաղկացած  է հետևյալ կուրսերից՝ պետական կառավարում բիզնես վիճակագրություն  և հավասարեցում Թվայնացում, բիզնես և հասարակություն ֆինանսների կառավարում Երկրորդ կրթությունը՝ Եվրոպական մագիստրոսի աստիճան տնտեսագիտության և առողջապահության կառավարման բնագավառում Վայրը ՝  Նիդեռլանդներ, Campus Woudestein Լեզուն՝  անգլերեն Տևողությունը՝ 2 տարի Դիմելու վերջնաժամկետ ՝  01.03.2022 Դասընթացի սկիզբը՝ սեպտեմբեր արժեքը  ՝ 25.000 € (վճարումը կիրականացվի նախարարության կողմից) Ինչու հենց այս կրթությունը Եզակի հնարավորություն անցնել համատեղ ծրագիր Եվրոպայի  չորս լավագույն բուհերում: Զարգացնել իրավասությունները և փորձը առողջապահության տնտեսագիտական և քաղաքական ոլորտներում, համակարգի կառավարումը,ինչպես նաև օրենսդրությունը և դրա կարգավորումը: Կարիերայի հիանալի հնարավորություններ և մուտք համաշխարհային կազմակերպությունների գործատուների ցանկ, հիվանդանոցներ և առողջապահական այլ հաստատություններ, պետական կառույցներ և գիտահետազոտական համալսարաններ: Ծրագիրը առաջարկում է առաջնային գիտելիքներ տնտեսագիտության և առողջապահության   կառավարման համակարգում,որը իրականացվելու է  Եվրոպայի 4 առաջատար բուհերի կողմից: 1․Ինսբուրքի կառավարման կենտրոն 2․Ռոտերդամի Էրազմուսի համալսարան 3․Բոլոնիայի համլսարան 4․Օսլոյի համալսարան Կիսամյակներ և դասընթացներ Առաջին կիսամյակում հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է տնտեսագիտության հիմունքների ուսումնասիրմանը, կառավարմանը, վիճակագրությանը և էկոնոմետրիակային: Այս դասընթացները կմեկնարկեն Բոլոնիայի համալսարանում: Երկրորդ և երրորդ կիսամյակները նվիրված են  առողջության ոլորտում արդիական հարցերի վերաբերյալ առաջադեմ և մասնագիտացված հմտությունների զարգացմանը: Չորրորդ կիսամյակը նվիրվում է մագիստրոսական թեզի գրմանը: Ուսանողները գրում են գիտական մագիստրոսական թեզ իրենց ընտրած մասնագիտացմանը  առնչվող թեմայով: Դիպլոմային աշխատանքի նպատակն է ցույց տալ, որ ուսանողը ունակ է ինքնուրույն իրականացնել գիտական հետազոտություններ և հստակորեն հայտարարել ու քննարկել հետազոտության արդյունքները և դրա եզրակացությունները: Մագիստրոսական թեզի թեմայի առաջարկներ կարող են ներկայացնել  և ուսանողները և դասախոսները և պետական կամ մասնավոր  սեկտորի ներկայացուցիչները: Արցախի  Հանրապետության առողջապահության նախարարություն

Lragir.am,
27-10-2021 00:26