Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է մեկ ամսով

27-10-2021 16:40

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Աստանա»-ի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Բարսեղյանը որակազրկվել է Ղազախստանի առաջնության 25-րդ տուրում  «Կայրաթի» դեմ հանդիպումից հետո  երկրպագուների հասցեին անհարգալից ժեստի համար:Ֆուտբոլիստը որակազրկվել է մեկ ամսով: Ավելի վաղ` լուրեր կային, որ հայ կիսապաշտպանը մոտ է ղազախական ակումբից հեռանալուն:

Lragir.am,
27-10-2021 16:40