Բարսելոնան հեռացրել է Ռոնալդ Կումանին

28-10-2021 10:33

Բարսելոնա ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հերթական պարտությունից հետո հեռացրել է գլխավոր մարզիչ հոլանդացի Ռոնալդ Կումանին: Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Բարսելոնան 0-1 պարտվել է Ռայո Վալեկանոյին և 15 միարվորով 9-րդ տեղում է: 58-ամյա մասնագետն ակումբը գլխավորել էր 2020 թվականի ամռանը:  

Lragir.am,
28-10-2021 10:33