Թայվանի նախագահը հույս ունի, որ ԱՄՆ-ն կաջակցի Չինաստանի հարձակման դեպքում

28-10-2021 10:28

Թայվանի ղեկավար Ցայ Ին Վենը հայտարարել է, որ Չինաստանից եկող սպառնալիքն օրեցօր աճում է, և հույս ունի, որ Պեկինի կողմից հարձակման դեպքում ԱՄՆ կաջակցի իր երկրին, հաղորդում է CNN-ը: «Չինաստանից եկող սպառնալիքն ամեն օր աճում է», – ասել է Ցայ Ին Վենը: Նա հույս է հայտնել, որ եթե լինի հարձակում, ապա ԱՄՆ-ը և տարածաշրջանային այլ ժողովրդավարական երկրները օգնության կգան՝ «հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ մեր երկարաժամկետ հարաբերությունները»: Ցեյ Ին Վենը նաև նշել է, որ Թայվանը պատրաստ է երկխոսության Պեկինի հետ: «Եթե մենք կարողանանք նստել և խոսել մեր տարաձայնությունների մասին և փորձենք համաձայնության գալ, կկարողանանք խաղաղ գոյակցել: Կարծում եմ, սա այն է, ինչ սպասում են մեր ժողովուրդը այստեղ, Չինաստանի ժողովուրդը և տարածաշրջանը», – ավելացրել է Ցեյ Ինգ Վենը: .

Lragir.am,
28-10-2021 10:28