Կորոնավիրուսից մահերի պատասխանատվությունը կրում են հակապատվաստումային քարոզ անողները․ Նիկոլ Փաշինյան

28-10-2021 11:37

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեպքերին, երբ պետական միջոցառումների ժամանակ պաշտոնյաներն ու այլ անձինք դիմակներ չեն կրում: «Ես ուզում եմ անդրադառնալ այն շահարկումներին, որ լինում է ինչ-որ պետական միջոցառում, ընդունելություն, մեկ էլ ինչ-որ ֆոտո վերցնում են, տարածում են, որ՝ վայ, տեսեք, պաշտոնյաները դիմակ չեն կրում: Հարգելիներս, քաղաքացիներն էլ հարսանիքներ են անում, միջոցառումներ են անում, սեղանի շուրջ կամ ընդունելության ժամանակ սուրճ խմելիս դիմակ կրո՞ւմ են մարդիկ: Այսինքն՝ այս էժան շահարկումներին պետք է ուղղակի չտրվել»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ պետք է հստակ ասել, որ այսօր կորոնավիրուսից մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, ովքեր իրականացնում են հակապատվաստումային քարոզ: «Այդ մարդիկ ու շրջանակներն այդ պատասխանատվությունը կրում են, և սա պետք է արձանագրել»,- նշեց նա:

Lragir.am,
28-10-2021 11:37