Հաստատվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

28-10-2021 13:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներն են՝ Սուրեն Պապիկյան – ՀՀ փոխվարչապետ Կարեն Թռչունյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նաիրի Սարգսյան – ՀՀ վարչապետի օգնական Սարգիս Հայոցյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Եղիշե Կիրակոսյան – Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ Հայկակ Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) Հովհաննես Մովսիսյան – «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) Մխիթար Հայրապետյան – Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ,«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) Գուրգեն Գասպարյան – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ) Արեգ Հովհաննիսյան – «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ) Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ Վարուժան Աթաբեկյան – Երևանի պետական համալսարանի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մխիթար Գաբրիելյան – Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկն. Նարինե Խաչատրյան – Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ Աննա Փոլադյան – Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենս. գիտ. թեկն, դոցենտ Հայկ Քոչարյան – Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբոնի վարիչ, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ Հասմիկ Վարդումյան – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Խաչիկ Աբաջյան – Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի ուսանող Գոռ Օհանյան – Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Դավիթ Ափոյան – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Դավիթ Առաքելյան – Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ:

Lragir.am,
28-10-2021 13:11