Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ը չեն կատարում զինյալներին թուրքական սահմանից դուրս բերելու իրենց պարտավորությունները. Թուրքիայի ԱԳՆ

28-10-2021 13:15

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը չեն կատարում զինյալներին թուրքական սահմանից դուրս բերելու իրենց պարտավորությունները, հաղորդում է Անադոլուն: «Ահաբեկիչների հարձակումների թիվն աճել է. Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ը չեն կատարում զինյալներին թուրքական սահմանից դուրս բերելու իրենց պարտավորությունները: Ուստի Անկարան ինքնուրույն կլուծի հարցը»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ը:

Lragir.am,
28-10-2021 13:15