Պաշտպանության փոխնախարարը՝ Գեղարքունիքում նռնակի պայթյունի լուրերի մասին

28-10-2021 13:53

ԱԺ նիստում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ ի՞նչ իրավիճակ է Գեղարքունիքի սահմանին: Ըստ տեղեկություների՝ այսօր սահմանին լարվածություն է առաջացել, նռնակի պայթյունի հետևանքով հայկական կողմը մի քանի վիրավորներ ունի: Ըստ մամուլի հրապարակումների՝ Վերին Շորժայի սահմանին է միջադեպ եղել: «Ես այս պահին զերծ կմնամ պատասխանել, քանի որ այս պահին հստակ որևէ տեղեկատվություն չունեմ: Պաշտպանության նախարարությունից դուրս գալու ժամանակ ես որևէ նման տեղեկություն չեմ ստացել»,- ասաց Արման Սարգսյանը:

Lragir.am,
28-10-2021 13:53