Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները

28-10-2021 14:26

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է, թե ինչպես կարող են առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք սկսել քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ: Նաև, ինչպես ասել եմ, Ռուսաստանի մեր գործընկերների հետ ենք քննարկում, թե ինչպես կարող ենք առաջ գնալ այս գործընթացում:  Կարծում եմ, որ առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և մենք, և թուրքական կողմը նշել ենք, որ կան դրական ազդակներ և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը:

Lragir.am,
28-10-2021 14:26