Բժշկական փաստաթղթերը պետք է տրամադրվեն զորակոչիկներին․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ

24-11-2021 11:23

Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ ստանում է բողոքներ այն մասին, որ բժշկական փաստաթղթերը չեն տրամադրվում զորակոչիկներին: Հաշվի առնելով ներկայում իրականացվող զորակոչային գործընթացը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ պատրաստել է իրազեկող տեսանյութ զորակոչիկի՝ առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության ընթացքին ծանոթանալու, եզրակացություններ ու այլ փաստաթղթեր ստանալու իրավունքի վերաբերյալ:

Lragir.am,
24-11-2021 11:23