Հայաստանցի ըմբիշներն աշխարհի բանակային առաջնության թիմային հաշվարկում 3-րդն են

25-11-2021 10:56

Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բանակայինների աշխարհի առաջնության թիմային պայքարում 3-րդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց Բանակայինների աշխարհի 35-րդ առաջնությունը: Հայաստանի ազատ ոճի հավաքականը մրցավայր էր մեկնել 8 ըմբիշով և նվաճեցին 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե: Ընտրանին թիմային հաշվարկում 3-րդ տեղում է: Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ նվաճած 5 մեդալով: Նրանք նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:Ընդհանուր հանրագումարում ըմբիշները նվաճեցին 13 մեդալ:

Lragir.am,
25-11-2021 10:56