Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին

25-11-2021 11:21

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին: «Թույլ տվեք ներկայացնել փոխվարչապետի պաշտոնում նշանակված Համբարձում Մաթևոսյանին, ով նախորդ երեք տարիներին պաշտոնավարել է որպես Արմավիրի մարզպետ: Գիտեք, որ փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո: Եվ ես ուզում եմ պարոն Մաթևոսյանին շնորհավորել փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել՝ ի նպաստ ՀՀ և հայ ժողովրդի գործունեություն ծավալելու իմաստով»,- ասաց Փաշինյանը: Համբարձում Մաթևոսյանը նշեց․ «Այս բարձր ու պարտավորեցնող կարգավիճակում փորձելու եմ անել ամենը, որպեսզի արդարացնեմ ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքները»:

Lragir.am,
25-11-2021 11:21