Գործադիրը 1,44 մլրդ դրամ հատկացրեց Արցախին՝ բնակչության դեկտեմբերի կոմունալ ծախսերի համար

25-11-2021 11:46

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում որոշեց 1,446,565.0 հազար դրամ նվիրատվություն տրամադրել Արցախի Հանրապետությանը դեկտեմբեր ամսվա բնակչության՝ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ֆինանսավորման համար: «Նախագծով նախատեսվում է նաև տրամադրել միջպետական վարկ՝ Արցախի Հանրապետությանը 12,086,747.3 հազար դրամի չափով՝ Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով, ինչպես նաև ավելացնել «1102. Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի «12005. Կուտակային հատկացումներ մասնակցի կենսաթոշակային հաշվին» միջոցառման գծով  նախատեսված միջոցները՝ 12,221,529.1 հազ.դրամով»,-ասվում է որոշման հիմնավորման մեջ:

Lragir.am,
25-11-2021 11:46