Մեծաթիվ այցերի ու ստուգումների կարիք կլինի. Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է սննդային թունավորումներին

25-11-2021 13:07

Հայաստանի տարբեր սննդի կետերում ու մանկական կրթահամալիրներում վերջերս գրանցված սննդային թունավորումների դեպքերն ամբողջական ուսումնասիրում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:  Իր գործառույթների շրջանակներում դեպքերն ուսումնասիրում է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կարվեն երկու կառույցների միասնական վերլուծությունից  բխող գործողություններ: «Կանխարգելիչ միջոցառումների համատեքստում գուցե ավելի մեծաթիվ այցերի ու ստուգումների կարիք լինի, որպեսզի բացառենք նման դեպքերը»,-ասաց նախարարը: Լրագրողների ճշգրտող հարցին, թե արդյոք ջրի նմուշառում կատարվում է, նախարարը նշեց, որ այդ գործողությունն արվում է պարբերաբար ու ամբողջ հանրապետության տարածքով և ջրի առումով որևէ շեղում այս պահին գրանցված չէ:

Lragir.am,
25-11-2021 13:07