Միրզոյանը Իսրայելի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

25-11-2021 13:15

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին:

Lragir.am,
25-11-2021 13:15