Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի Արցախի հարցը

25-11-2021 14:24

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ այսօր գումարվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ, գրում է ermenihaber-ը: Նիստի ժամանակ քննարկվելու են Թուրքիայոմ ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ գործողությունները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս: Քննարկվելու են նոր ռազմական գործողությունները հետախուզության կողմից  տրամադրված զեկույցների հիման վրա: Խոսվելու է Արցախում, Արևելյան Միջերկրականում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում տիրող իրավիճակի մասին:

Lragir.am,
25-11-2021 14:24