Կալիֆոռնիայում ցուցադրվել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության մասին համառոտ տեսանյութ

26-11-2021 14:28

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրեթե 6 տարիների աշխատանքի մասին պատմող տեսանյութը ցուցադրվել է Կալիֆոռնիայում՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի կազմակերպած միջոցառմանը՝ Արման Թաթոյանին “Human Rights Champion” մրցանակ շնորհելու առիթով: Գործունեությունը տարվել է բարդ ու ճգնաժամային իրավիճակներում, պահանջվել է գիշեր-ցերեկ աշխատանք, անհատական մոտեցում և անմիջական միջամտություն, մասնագիտական բարձր որակ և հրատապ լուծումներ, ամենօրյա հետևողականություն ողջ թիմի կողմից:

Lragir.am,
26-11-2021 14:28