211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները մի քանի օրից կտեսնենք Երեւանի փողոցներում

27-11-2021 10:37

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրել է․ Ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք մեր նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի: 211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով: Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը:

Lragir.am,
27-11-2021 10:37