Մերկելը զինվորական նվագախմբին հանձնարարել է երգել Նինա Հեյգենի կատարումը կանցլերի պաշտոնից հրաժեշտի արարողության ժամանակ

27-11-2021 13:59

Գերմանիայում Բունդեսվերի նվագախումբը կատարելու  է «գերմանական փանկի մոր»՝ Նինա  Հագենի երգը, կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելի հրաժեշտի արարողության ժամանակ: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է  «Նովայա Գազետան»: Ավանդույթի համաձայն՝ միջոցառման երաժշտական նվագակցությունը կանցլերն ինքն է ընտրել: Պանկ-ռոքեր Նինա Հեյգենի 1974 թվականի «You Forgotten the Color Film» (Du hast den Farbfilm vergessen) երգը հիթ է Գերմանիայում: Ինչպես նաև քաղաքական գործիչը կանգնել է 50-ականների գերմանացի դերասանուհի և երգչուհի Հիլդեգարդ Կնեֆի «Ինձ համար կարմիր վարդերից պետք է անձրև գա» (Fur mich soll’s rote Rosen regnen) ստեղծագործության ընտրության վրա: Այս երկու երգերից բացի, Բունդեսվերի նվագախումբը փորձում է նաև քրիստոնեական օրհներգը «Աստված, մենք գովաբանում ենք քեզ» (Großer Gott, wir loben dich): Կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա  դեկտեմբերի 2-ին: Այն տեղի կունենա Բեռլինում՝ Գերմանիայի պաշտպանության նախարարության շենքի բակում: Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով արարողությանը կնասնակցի 200-ից ոչ ավելի մարդ:

Lragir.am,
27-11-2021 13:59