ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել

27-11-2021 15:11

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշպան Արտակ Զեյնալյանը: Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը դիմում էին ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իրավապաշտպանները առաջնային խնդիր են համարում անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը և կյանքը պաշտպանության տակ վերցնելու հարցն է:

Lragir.am,
27-11-2021 15:11