«Ռոմա»-ն հաղթեց. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

28-11-2021 23:43

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում «Ռոմա»-ն տանն ընդունել էր «Տորինո»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում վնասվածքի պատճառով փոխարինվեց «գայլերի» առաջատարներից Պելեգրինին: Առաջին կեսի վերջնամասում` ստանալով Մխիթարյանի փոխանցումը, Աբրահամը բացեց հանդիպման հաշիվը: Երկրորդ կեսում հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չգրանցվեց և մայրաքաղաքային թիմը հաղթեց նվազագույն հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում և ունի 25 միավոր:

Lragir.am,
28-11-2021 23:43