Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունը

29-11-2021 00:42

Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննության վերաբերյալ շուրջ 15 ժամ տևած քննարկման արդյունքներով  դատարանը որոշում կայացրեց 2 ամիս ժամանակով երկարացնել Դ.Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը, որի վերաբերյալ կայացված որոշումը դեռևս չի ստացվել: Հաշվի առնելով վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերում ինչպես կալանավորման պայմանների, այնպես էլ կալանավորման հիմքերի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը՝ պետք է փաստենք, որ վարույթն իրականացնող մարմնի և դատարանի՝ պաշտպանական ոլորտում վարչատնտեսական գործունեության որոշումների ձևավորման և կայացման գործընթացի վերաբերյալ թերի և ոչ մասնագիտական գիտելիքների պատճառով Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունականական ոտնահարման, որի հեռահար նպատակներից մեկը նրա հեղինակության վրա ազդելն է: Կրկին անգամ հրավիրում ենք քաղաքական ղեկավարության ուշադրությունը Դ.Տոնոյանի նկատմամբ իրականացվող ոչ օբյեկտիվ քննության վրա, որի վառ ապացույցներն են քրեական գործով յուրօրինակ, սուբյեկտիվ և ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունները՝ հիմնված բացառապես ենթադրությունների վրա:

Lragir.am,
29-11-2021 00:42