Մարզիկ-զինծառայողները վերադարձել են  ոսկե մեդալներով եվ գավաթներով

29-11-2021 16:13

Նոյեմբերի 26-ին Հայրենիք է վերադարձել զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը  մասնակցած ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարել են  գրեթե բոլոր քաշային կարգերում: Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնության արդյունքներով, ընդհանուր առմամբ հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե, 6 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկում՝ 2 գավաթ: Ե՛վ հունահռոմեական, և՛ ազատ ոճի ըմբշամարտերի արդյունքներով հայկական թիմը գրավել է 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության թիմերին: Նոյեմբերի 19-ից 26-ն անցկացված  առաջնությանը մասնակցում էին 22 երկրների մարզիկ զինծառայողներ:

Lragir.am,
29-11-2021 16:13