ՊՆ-ն պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարի

29-11-2021 16:33

Պաշտպանության նախարարությունը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծ է հրապարակել e-draft իրավական ակտերի, նախագծերի միասնական կայքում: Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:

Lragir.am,
29-11-2021 16:33