Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժական ծառայություններ` Այրվածքաբանության ազգային կենտրոնում

29-11-2021 16:32

Այրվածքաբանության ազգային կենտրոնը համալրվում է երիտասարդ և փորձառու մասնագետներով: Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Ֆելիքս Ներսիսյանը, ով վերապատրաստում է անցել ԱՄՆ-ի Դյուքի համալսարանական հիվանդանոցում, ևս միացել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի վիրաբուժական թիմին: Այրվածքաբանության կենտրոնում կկատարվեն պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժուական հետևյալ միջամտությունները. Ծածկույթային և խորանիստ հյուսվածքների դեֆեկտների լրացում Վնասված ծայրամասային նյարդերի, ջլերի վերականգնում Դաստակի վիրաբուժություն, փափուկ հյուսվածքների և ոսկրերի վնասվածքների բուժում Կոմպրեսիոն նեյրոպաթիաներ՝ նյարդերի ճնշման համախտանիշներ Այրվածքային ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն (սպիներով պայմանավորված ֆուկցիոնալ և էսթետիկ դեֆեկտների շտկում պլաստիկայի տարատեսակ մեթոդներով):

Lragir.am,
29-11-2021 16:32