Կորոնավիրուսի նոր շտամի պատճառով ձմեռային ունիվերսիադան չեղարկվել է

29-11-2021 17:19

Ձմեռային ունիվերսիադան, որը պետք է անցկացվեր դեկտեմբերին Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում, չեղարկվել է կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալու պատճառով: Այս մասին հայտնում է Շվեյցարիայի համալսարանական սպորտի ֆեդերացիայի կայքը: Նշվում է, որ միջոցառման անցկացումը անհնար է «համաճարակի շատ դինամիկ զարգացման և դրա հետ կապված մուտքի սահմանափակումների պատճառով»: Մրցումները ի սկզբանե նախատեսված էին 2021 թվականի հունվարին, սակայն համաճարակի պատճառով դրանք հետաձգվեցին դեկտեմբեր:

Lragir.am,
29-11-2021 17:19