Merriam-Webster բառարանը տարվա բառ է ընտրել «պատվաստանյութը»

29-11-2021 17:51

Merriam-Webster ամերիկյան բացատրական բառարանը 2021 թվականի բառ Է ընտրել «պատվաստանյութը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է բառարանի կայքում: «Ամենօրյա գործածման մեջ բառերը դառնում են միջոց, որոնց օգնությամբ հնչեցվում են հայտարարություններ, գաղափարներ, ձգտումներ եւ անորոշություններ: Բայց նաեւ դրանք կարող են միջոց դառնալ գաղափարախոսական հակամարտության համար: Հենց դա էլ «պատվաստանյութի» հետ տեղի ունեցել 2021 թվականին»,-ասվում Է Merriam-Webster-ի կայքում: Նշվում է, որ մեր ժամանակի խոշորագույն գիտական պատմությունը դարձել է քաղաքական վեճ եւ տարաձայնությունների աղբյուր, եւ երկու պատմությունների կենտրոնում եղել Է «պատվաստանյութ» բառը: Merriam-Webster-ի տվյալներով՝ «պատվաստանյութ» բառի վերաբերյալ հարցումների քանակը 601 տոկոսով աճել Է նախորդ տարվա համեմատությամբ եւ 1048 տոկոսով՝ 2019 թվականի համեմատությամբ: Նաեւ բառարանն առանձնացրել Է եւս 10 բառ, որոնց մեծ ուշադրություն են դարձրել 2021 թվականին: Դրանք հետեւյալ բառերն են՝ “Insurrection” (Ապստամբություն), “Perseverance” (Համառություն), “Woke” (Իրազեկ), “Nomad” (Քոչվոր), “Infrastructure” (Ենթակառուցվածք), “Cicada” (Կնճիթավոր ճպուռ), “Murraya” (բույս մուրայա), “Cisgender” (Ցիսգենդերային), “Guardian” (Պահապան), “Meta” (Մետա): Ավելի վաղ այս տարի անգլերեն լեզվի Օքսֆորդի բառարանը տարվա բառ է համարել «vax» բառը՝ անգլերեն “vaccine” բառի հապավումը: 2020 թվականին, Merriam-Webster-ի վարկածով, տարվա բառ է դարձել «համավարակը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Lragir.am,
29-11-2021 17:51