Ստամբուլում ուժգին փոթորի հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի, 19-ը վիրավորվել են

29-11-2021 19:02

Թուրքիայում ուժգին փոթորկի պատճառով զոհերի թիվը հասել է չորսի, վիրավորներինը՝ 19-ի: Տեղեկությունը հայտնել են Ստամբուլի նահանգապետի աշխատակազմից: Գրում է «Ռիա Նովոստին»: Թուրքիայի առափնյա պահպանության վարչությունից լրատվամիջոցին հաղորդել են, որ ուժգին քամու պատճառով դադարեցվել է նավերի տեղաշարժը Բոսֆորի նեղուցով: Նույն պատճառով Turkish Airlines-ի վեց ինքնաթիռ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում, ուղևորվել են Անկարա և Իզմիր:

Lragir.am,
29-11-2021 19:02