Շիրակի մարզում կամրջի մասնակի փլուզման դեպք է գրանցվել

29-11-2021 19:50

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 29-ին, ժամը 13:48-ին տեղեկություն է ստացել այն մասին, որ մասնակի փլուզվել է Լեռնակերտ գյուղի կամուրջը: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող երկաթբետոնե կամրջի (10 մ երկարություն, 6 մ լայնություն, կառուցված 1960 թ․) ձախակողմյան հատվածը՝ 1 մետր լայնությամբ: Փրկարարները սահմանազատել են տարածքը․ մարզպետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:

Lragir.am,
29-11-2021 19:50