COVID-19. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել»

29-11-2021 21:09

ՄԱԿ-ի գլխավոր Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի ի հայտ գալով պայմանավորված ավելի լավ է խստացնել վերահսկողությունը, բայց թույլ չտալ կանգնեցնել միջազգային ճամփորդությունը և տնտեսական փոխգործակցությունը: «Ես կոչ եմ անում բոլոր երկրների կառավարությունների ղեկավարներին հաշվի առնել ճանապարհորդողների լրացուցիչ թեստավորման հնարավորությունն՝ ի թիվս այլ արդյունավետ միջոցների, որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակներից և հնարավորություն տալ պահպանել ճանապարհորդությունների հնարավորությունն ու տնտեսական փոխգործակցությունը»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր տեսաուղերձում: Գուտերեշը նշել է, որ ճիշտ չէ Հարավաֆրիկյան Հանրապետությանը պատժել նոր շտամի՝«օմիկրոն»-ի ի հայտ գալու պատճառով:

Lragir.am,
29-11-2021 21:09