Դեսպան Փոլադյանը հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետ

29-11-2021 22:26

Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը նոյեմբերի 28-ին հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են հնէաբանության, պեղումների և զբոսաշրջության վերաբերյալ մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է հիշյալ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային բազայի ընդլայնումը: ՀՀ դեսպանի առաջարկները ստացել են դրական արձագանք, և կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխուժացնել համատեղ աշխատանքը հիշյալ բնագավառներում:  

Lragir.am,
29-11-2021 22:26