Մեսսին 7-րդ անգամ ստացավ Ոսկե գնդակը

30-11-2021 00:55

  Պարի Սեն-Ժերմենի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ստացավ հերթական Ոսկե գնդակը: Քվեարկության արդյունքներով Մեսսին գերազանցեց Բավարիայի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն: Առաջին հնգյակում հայտնվեցին Ժորժինյոն (Չելսի / Իտալիա), Կարիմ Բենզեման (Ռեալ Մադրիդ / Ֆրանսիա) և Ն՛Գոլո Կանտեն (Չելսի / Ֆրանսիա): Մեսսին նվաճեց 7-րդ Ոսկե գնդակն իր կարիերայի ընթացքում: Այս ցուցանիշով արգենտինացին հավասարը չունի պատմության մեջ:

Lragir.am,
30-11-2021 00:55