ՀՀ միջպետական և հանրապետական ավտոճանապարհները 09.00 դրությամբ

30-11-2021 09:16

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Lragir.am,
30-11-2021 09:16